«Արսենալը» սահմանել է թիմի պաշտպան Վիլիամ Սալիբայի տրանսֆերային արժեքը, հայտնում է Sky Sports-ի լրագրող Սաշա Տավոլիերին:
«Զինագործները» ֆրանսիացի պաշտպանի համար կպահանջեն 100 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այսպիսով՝ եթե «Ռեալը» ցանկանում է գնել Սալիբայի տրանսֆերը, ստիպված կլինի կատարել իր պատմության ամենախոշոր գործարքը: «Արքայական ակումբի» ու ֆուտբոլիստի ներկայացուցիչների միջև արդեն բանակցություններն ընթացքի մեջ են: Սալիբայի համար «Ռեալ» տեղափոխությունը երազանք է. այդպես նա ակումբային մակարդակում էլ հանդես կգա իր մտերիմ ընկեր Կիլիան Մբապեի կողքին:


