Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց «Բրայթոնի» հետ:
Միկել Արտետայի թիմից 16-րդ րոպեին հաշիվը բացեց անգլիացի 17-ամյա հարձակվող Իթան Նվաներին, 61-ին 11-մետրանոցից պատասխանեց բրազիլացի հարձակվող Ժոաո Պեդրոն:
«Արսենալը» 40 միավորով երկրորդն է, 5 միավոր է զիջում առաջատար «Լիվերպուլին», որը երկու խաղ քիչ է անցկացրել: «Բրայթոնը» 28 միավորով 10-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր
«Բրայթոն» - «Արսենալ»` 1-1
Ժոաո Պեդրո, 61 (11մ) - Իթան Նվաների, 16