Logo

«Արսենալը» 3 երկրպագուի որակազրկել է

17:44 / 22.03.2024Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալը» 3 տարով որակազրկել է 3 երկրպագուի: Նրանք զրկվել են ստադիոն այցելելու հնարավորությունից:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ին, երբ «Արսենալն» Անգլիայի գավաթի խաղարկության խաղում մրցում էր «Լիվերպուլի» հետ: Երկրպագուները խաղի ընթացքում «Հիլսբորոյի» ողբերգությանը վերաբերող վիրավորական արտահայտություններ են վանկարկել:

«Մենք դատապարտում ենք նման պահվածքը և դաժան պատասխան ենք տալու ցանկացած արարքի»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայում վաստակել է 64 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ