Logo

Արշակ Կորյանը դարձավ Արթուր Գալոյանի ակումբակիցը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:20 / 19.08.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Մերձմոսկովյան «Խիմկիի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը վարձավճարով տեղափոխվել է Վլադիկավկազի «Ալանիա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա Կորյանն ու «Ալանիան» ստորագրել են 1 տարվա վարձակալության պայմանագիր: 

Հիշեցնենք, որ Արշակ Կորյանը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Օրենբուրգում», որի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

«Ալանիայում» է խաղում նաև հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը Վլադիկավկազի ակումբի կազմը համալրել էր հուլիսին:

«Ալանիան» Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 5 խաղից հետո 11 միավորով 2-րդն է:

«Խիմկիի» սեփականատերն ադրբեջանցի է: Կորյանը ոչ մի հանդիպման չէր հայտավորվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում: Նույն պատճառով «Խիմկիից» վարձավճարով «Փյունիկ» էր տեղափոխվել հայ կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ