Logo

Արտակ Դաշյանի բուժզննման արդյունքը

20:27 / 04.03.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը «Վեստ Արմենիայի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղում (2-1) ծանր վնասվածք ստանալուց և պատգարակով խաղադաշտից հեռանալուց հետո բուժզննում է անցել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կվիրահատվի: Ըստ նախնական բժշկակական եզրակացության՝ 34-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից կբացակայի 6-8 շաբաթ:

Ընթացիկ մրցաշրջանում Դաշյանը «Փյունիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում խփել է 6 գոլ:

Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 52 միավորով շարունակում է գլխավորել Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Փյունիկը» երկրորդ տեղում գտնվող «Նոային» գերազանցում է երեք միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ