«Նոայի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
34-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի պատասխան խաղում (1-3):
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերին կմեկնարկի Ազգերի լիգայի նոր խաղարկությունում: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը սեպտեմբերի 7-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիային, իսկ երեք օր անց կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Ֆոտո` ՀՖՖ


