Կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է «Նոայից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
36-ամյա Դաշյանը «Նոա» էր տեղափոխվել 2024թ. հուլիսին, 31 խաղում խփել է 1 գոլ, կատարել 5 ասիստ, դարձել Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


