Logo

Արտակ Դաշյանը` «Նոայի» ֆուտբոլիստ

17:49 / 01.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը կարիերան կշարունակի «Նոայի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «10» համարի մարզաշապիկով։

Դաշյանի նախորդ ակումբը «Փյունիկն» էր, որտեղից պաշտոնապես հեռացել է այսօր` հունիսի 1-ին։ Ֆուտբոլիստը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմում 98 խաղում խփել է 15 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում և երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ