Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում շվեդական «Կալմարին» խփած գեղեցիկ գոլին։
Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել էր սեփական կիսադաշտից՝ 74-րդ րոպեին բացելով հաշիվը։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» 2-1 հաշվով տնային հաղթանակ էր տարել և դուրս եկել որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։
Որակավորման առաջին փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):
Նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։


