Logo

Արտակ Գրիգորյան. «Այստեղ ենք եկել Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու համար»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.11.2020Հայկական ֆուտբոլ
08.09.2020 Armenia 2 0 Estonia 21 scaled - Արտակ Գրիգորյան. «Այստեղ ենք եկել Հյուսիսային Մակեդոնիային հաղթելու համար»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 6 տուր

18 Նոյեմբեր 2020 - 21:00

1

Հայաստան

0

Հյուսիսային Մակեդոնիա

1 - 0 Հովհաննես Համբարձումյան - 54`

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը Ազգերի լիգայում կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ պատմել է, թե ինչ մթնոլորտ էր տիրում մեր ընտրանու հանդերձարանում Վրաստանի նկատմամբ հաղթանակից հետո (2:1), ինչպես է թիմը մոտեցել առաջիկա խաղին ու թե ինչպես է ինքը իրեն զգում 2 հարձակվողով խաղի պայմաններում։

«Տրամադրությունը բարձր է, քանի որ կարևոր հաղթանակ տարանք Վրաստանի նկատմամբ՝ նախ ուրախացրինք հայ ազգին, հետո բարելավեցինք դիրքը մրցաշարային աղյուսակում։

Բարձր տրամադրությամբ ժամանել ենք Կիպրոս, որպեսզի հաղթենք Մակեդոնիային։ Բոլոր տղաների տրամադրվածությունը բարձր է ու մարտական։

Իհարկե, երկու հենակետային կիսապաշտպանով խաղը դժվար է, քանի որ մեծ ծավալի աշխատանք ես կատարում, հույս ունեմ, որ այս մարտավարությունը արդարացրեց իրեն,  որովհետև հաղթեցինք ու լավ խաղ ցուցադրեցինք։ Բարդ է, բայց եթե մարզիչը որոշի, այս խաղին էլ այդպես կխաղանք»,-եզրափակեց Գրիգորյանը։

Կապառոս. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի»

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ