Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցել են Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով հունգար ոճում: Սա բացառիկ նվաճում է հայկական ուշուի պատմության մեջ՝ 22 տարվա ընթացքում: Ավագյանը նաև արծաթե մեդալ է նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գևորգ Երիցյանն ուշու-կունգֆու մրցաձևում նվաճել է 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ, իսկ Սիրանուշ Ավագյանը դարձել է բրոնզե մեդալակիր։


