Logo

Արտետա. ««Արսենալը» պետք է փորձի ձեռք բերել Մբապեին»

00:32 / 17.02.2024Ֆուտբոլ
null

«Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ լոնդոնյան ակումբն ամռանը պետք է փորձի ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ֆրանսիացի ռմբարկուն ՊՍԺ-ի նախագահին հայտնել է ակումբից հեռանալու որոշման մասին, Մբապեի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:

««Արսենալը» պետք է փորձի ձեռք բերել Մբապեին: Եթե ​​մենք ցանկանում ենք լինել լավագույն թիմը, անշուշտ մեզ պետք կգան նման կարգի ֆուտբոլիստները: Երբ տրանսֆերային շուկայում լինում է նման մակարդակի ֆուտբոլիստ, մենք պետք է բանակցությունների մեջ լինենք: Այնուամենայնիվ, տպավորություն կա, որ նրա ապագան այլ կերպ կդասավորվի»,- Արտետայի խոսքը մեջբերում է RTE-ն։

Հիշեցնենք, որ վաղուց ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Սպասվում է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի գոլահարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Արքայական ակումբ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ