Logo

Արտետա. «Դեկլան Ռայսը բացառիկ տաղանդ է»

18:01 / 15.07.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի անգլիացի նորեկ Դեկլան Ռայսի մասին:

«Մենք շատ ուրախ ենք, որ Դեկլանը միացավ մեզ: Նա մեծ հնարավորություններով ֆուտբոլիստ է, որն արդեն մի քանի մրցաշրջան բարձր մակարդակով խաղում է Պրեմիեր լիգայում և Անգլիայի հավաքականում:

Դեկլանն անշուշտ որակ կհաղորդի թիմին, նա բացառիկ տաղանդ է և հաջողությունների հասնելու բոլոր հնարավորություններն ունի:

Նա Պրեմիեր լիգայում խաղալու մեծ փորձ ունի, շատ լավ թիմի՝ «Վեսթ Հեմի» ավագն էր, և ինչպես բոլորս տեսանք, վերջերս նրանք եվրոպական տիտղոս նվաճեցին: Պատասխանատվությունն ու դերը, որ նա վերցրել էր իր ուսերին, տպավորիչ էին»,- Արտետայի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմի» գլխավոր թիմի գույները պաշտպանում էր 2017 թվականի հուլիսից և 245 խաղում խփել էր 15 գոլ և կատարել 13 արդյունավետ փոխանցում: Ավարտված մրցաշրջանում անգլիացին թիմի հետ նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ