Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Բրենթֆորդի» դեմ խաղի մասին (1-1):
«Ես հիասթափված եմ, քանի որ ցանկանում էինք երեք միավոր վաստակել: Մենք գոլ խփեցինք և խաղադաշտի տարբեր հատվածներում պիտի վերահսկեինք խաղը, սակայն դա չարեցինք:
Հարձակման գծում շատ լավ պահեր ունեինք, սակայն դժվար էր իրական գոլային պահ ստեղծելը: Կարծում եմ, որ «Բրենթֆորդի» գոլը խաղից դուրս էր, սակայն այս ամենն արդեն անցյալում է:
Բոլորն էլ տանջվում են՝ խաղեր հաղթելու համար: Այս առաջնությունում հաղթանակի հանդեպ վստահություն ունենալու համար պետք է հաշվի մեջ մեծ առավելություն ունենալ, սակայն դա երբեմն իրոք դժվար է: Թիմը ուժեղ խաղ ցույց տվեց, բայց չկարողացավ երեք միավոր վաստակել»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն:
Անգլիայի ընթացիկ առաջնության 21 տուրերից հետո «Արսենալը» 51 միավորով առաջին տեղում է:


