Logo

Արտետա. «Գաբրիելը մի քանի շաբաթ բաց կթողնի»

21:58 / 21.11.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան տեղեկացրել է, որ լոնդոնյան թիմի բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյաեսը վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ կբացակայի խաղադաշտից, հաղորդում է ԱՊԼ մամուլի ծառայությունը:

«Գաբին, ցավոք, վնասվածք է ստացել միջազգային խաղերի ժամանակ։ Նա մի քանի շաբաթ կբացակայի։ Հաջորդ չորեքշաբթի պետք է ևս մեկ հետազոտություն անցնի, որից հետո մենք ավելի ճշգրիտ ժամանակացույց կունենանք, քան հիմա։

Անկասկած, սա կորուստ է մեզ համար։ Նա մեր պաշտպանության առաջատարն է։ Նրա բացակայությունը չի կարող դրական լինել։ Լավն այն է, որ մենք փոխարինելու տարբերակներ ունենք»,- ասել է իսպանացի մասնագետը:

Բրազիլացին բաց կթողնի «Տոտենհեմի» (նոյեմբերի 23), «Բավարիայի» (նոյեմբերի 26) և «Չելսիի» (նոյեմբերի 30) դեմ խաղերը:

Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ