Logo

Արտետա. «Գվարդիոլան, անկասկած, աշխարհի լավագույն մարզիչն է»

16:24 / 25.06.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի աշխատանքը:

«Գվարդիոլան, անկասկած, աշխարհի լավագույն մարզիչն է: Կառավարման, ֆուտբոլիստների հետ աշխատանքի և բոլոր առումներով նա հավասարը չունի: Պեպը հանճար է:

«Սիթին» աշխարհի լավագույն թիմն է, լավագույն կազմն ու մարզիչն ունի: Այս թիմն անհավանական է և դեռ շատ բարձրունքների կհասնի»,- Արտետայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ նախքան «Արսենալը» 2019 թվականի դեկտեմբերին գլխավորելը, Արտետան երեք տարի եղել է «Մանչեսթեր Սիթիում» Գվարդիոլայի օգնականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ