«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում կայանալիք 1000-րդ հանդիպման մասին, հայտնում է «Զինագործների» պաշտոնական կայքը։
«Նա ֆուտբոլում բոլորի համար ոգեշնչման աղբյուր է դարձել, ես կասեի` նույնիսկ ամբողջ սպորտում, հատկապես ինձ համար։
Սա անհավանական նվաճում է, և այն պատմության մեջ կմտնի որպես լավագույն օրինակներից մեկը, ու միայն քչերը կարող են նման արդյունքի հասնել։ Կարծում եմ՝ այս նվաճումը ֆուտբոլի պատմության մեջ կմնա դեռ երկար տարիներ»,- ասել է Արտետան։
Գվարդիոլան «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում կանցկացնի մարզչական կարիերայի 1000-րդ հանդիպումը։
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 9-ին ու ժամը 20:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


