Logo

Արտետա. «Նախորդ մրցաշրջաններում «Արսենալը» երկու անգամ պետք է դառնար Անգլիայի չեմպիոն»

16:08 / 04.01.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարծում է, որ ակումբը նախորդ մրցաշրջաններում երկու անգամ պետք է դառնար Անգլիայի չեմպիոն։

«Նախորդ երկու մրցաշրջաններում սովորեցինք, որ կարելի է ամեն ինչ ավելի լավ անել ու կատարելագործվել։ Նման ցուցանիշներով սովորաբար նվաճում են տիտղոսը։ Նախորդ մրցաշրջաններում «Արսենալը» երկու անգամ պետք է դառնար Անգլիայի չեմպիոն։

Իրականությունն այն է, որ մենք չեմպիոն չենք դարձել, այդ պատճառով այժմ ավելի մոտիվացված ենք և ավելի մեծ ցանկություն ունենք։ Մենք կարող ենք խաղային յուրաքանչյուր դիրքում բարելավենք մեր խաղը, ուստի եկեք անենք դա»,- բասկ մանսագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ 42-ամյա Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թ. դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել է Անգլիայի Սուպերգավաթակիր, մեկ անգամ` երկրի գավաթակիր, իսկ Պրեմիեր լիգայի նախորդ երկու մրցաշրջաններում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա