«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է համաշխարհային ֆուտբոլում իսպանական ակումբի դերի մասին, գրում է La Razon-ը:
««Մադրիդը» նոր չափանիշներ է սահմանել համաշխարհային ֆուտբոլում: Բայց մենք պետք է մեր պատմությունը կերտենք:
Խաղի ժամանակ «Արսենալը» պետք է կենտրոնանա իր ուժեղ կողմերի վրա: «Ռեալը» նույնպես թույլ տեղեր ունի, ինչպես բոլորը»,- ասել է իսպանացին:


