Logo

Արտետան տրանսֆերային նոր ցանկություն ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:25 / 14.07.2022• ՍՊՈՐՏ
Միկել Արտետա-2022

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան տրանսֆերային նոր ցանկություն ունի: 

The Athletic-ի հաղորդմամբ՝ Արտետան ցանկանում է վերամիավորվել «Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի հետ: Հիշեցնենք, որ Արտետան մինչև «Արսենալը» գլխավորելը «Մանչեսթեր Սիթիում» եղել է Պեպ Գվարդիոլայի օգնականը: 

«Արսենալն» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքոմ արդեն ձեռք է բերել «Մանչեսթեր Սիթիի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ հարձակվող Գաբրիել Ժեզուսի տրանսֆերային իրավունքը:

Զինչենկոն 2016 թվականի ամռանն է ռուսական «Ուֆայից» 2 միլիոն եվրոյով համալրել «քաղաքաբնակների» կազմը: 25-ամյա ուկրաինացու պայմանագիրն Անգլիայի չեմպիոնի հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ