Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալիորեն թարմացնել թիմի կազմը, հաղորդում է The Sun-ը։
Իսպանացի մասնագետը ցանկանում է, որ թիմից հեռանան Ալեքսանդր Զինչենկոն, Կիռան Թրնին, Թոմաս Փարթին, Ժորժինյոն, Յակուբ Կիվիորը, Ռահիմ Սթերլինգն ու Նետոն:
«Արսենալը» նրանց տրանսֆերային իրավունքի հնարավոր վաճառքից ստացված գումարը կօգտագործի թիմի կազմն ուժեղացնելու համար:


