«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է, թե ինչու է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի դիմանկարը թիմի մարզաբազայում փակցնելու որոշում կայացրել:
«Դա այն է, ինչ մենք կորցրել էինք ու պետք էր վերադարձնել: Ուզում էի նրա դիմանկարը մարզաբազայում փակցնել ինչ-որ ոգեշնչող մեջբերումով, քանի որ նախկինում այդպես էր «Էմիրեյթսում»:
Ակնհայտ է, որ դա շատ է դուր եկել խաղացողներին: Կարող եք տեսնել, թե ինչպես են արձագանքում, դիմանկարի կողքով անցնելիս ողջունում են Վենգերին: Նայում ես աչքերին, կարծես իրականում այստեղ լինի: Սա լավ է խաղացողների համար»,- Goal-ը մեջբերում է Արտետայի խոսքը: