Logo

Արտետան չի բացառել, որ «Արսենալի» ռմբարկուն խաղադաշտ կվերադառնա այս մրցաշրջանում

17:32 / 11.04.2025• Ֆուտբոլ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Բրենթֆորդի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսին  չի բացառել, որ թիմի հարձակվող Կայ Հավերցը խաղադաշտ կվերադառնա ընթացիկ մրցաշրջանում:

«Տեսնենք, թե ինչ կլինի: Հույս ունենք, որ Կայը խաղադաշտ կվերադառնա արդեն այս մրցաշրջանում»,- ասել է Միկել Արտետան:

Հիշեցնենք, որ գերմանացի հարձակվողը ԱՄԷ-ում անցկացված հավաքի ժամանակ ազդրի վնասվածք էր ստացել:

Հավերցն ընթացիկ մրցաշրջանում 34 խաղում խփել է 15 գոլ, կատարել է 5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ