Logo

Արտետան դժգոհել է խաղային խիտ գրաֆիկից

16:28 / 04.12.2025Ֆուտբոլ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից, հայտնում է ESPN-ը:

«Թիմերին պետք է մեկ օր շատ հանգիստ տալ, մանավանդ այն թիմերին, որոնք հանդես են գալիս Եվրոպայում: Հիմա ես չեմ կարող դժգոհել, քանի որ առաջատար ենք Անգլիայում ու Չեմպիոնների լիգայում: Բայց անկեղծ ասած՝ երբեք մենք նման խիտ խաղացանկ չենք ունեցել: Սա պետք է փոխել:

Ինչ-որ պահ խաղերի քանակն անչափ շատ է դառնում: Խաղացողները մեքենա չեն»,- ասել է Արտետան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ