Logo

Արտետան` կադրային խնդիրների մասին

00:24 / 01.11.2025• Ֆուտբոլ
null

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Բարնլիի» դեմ նոյեմբերի 1-ին կայանալիք հանդիպումից առաջ խոսել է լոնդոնյան թիմի կադրային խնդիրների մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մարտինելին բաց կթողնի առաջիկա խաղը, իսկ Սալիբայի վերաբերյալ հստակություն չկա: Մյուսներն էլ մոտենում են վերադարձին:

Հավերցը, Մադուեկեն, Էդեգորն ու Ժեզուսը մոտ ժամանակներում կարող են վերադառնալ խաղադաշտ: Մենք ունենք միջազգային ընդմիջում, որը կտևի երկու շաբաթ, և դրանից հետո, կարծում եմ, որոշ խաղացողներ կվերադառնան»,- ասել է իսպանացի մասնագետը:

«Արսենալն» 9 տուրից հետո 22 միավորով Պրեմիեր լիգայի առաջատարն է:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ