
տուր
01 Հունվար 1970 - 19:04
- - 

«Արսենալը» պարտություն կրեց Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Տոտենհեմի» դեմ խաղում: Լոնդոնյան դերբին ավարտվեց 2:0 հաշվով:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի համար սա 2-րդ հանդիպումն է «Տոտենհեմի» հետ իր նշանակումից հետո: Առաջին դեպքում իր թիմը նույնպես պարտվել էր:
Ինչպես տեղեկացնում է Opta-ն, իսպանացի մասնագետը դարձել է անգլիական ակումբի պատմության 2-րդ մասնագետն ու առաջինը վերջին 50 տարվա ընթացքում, որը պարտվում է երկու դերբիում: Հակառեկորդի հեղինակ է դարձել Բերտի Մին 1966/1967 մրցաշրջանում:

