Logo

Արտետա. «Մրցակիցը 3 պահ ստեղծեց ու 3 գոլ խփեց»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:48 / 04.09.2022• ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության մասին (1-3):

«Շատ հիասթափված եմ արդյունքից. եղան ժամանակահատվածներ, երբ ամբողջությամբ վերահսկում էինք խաղը: Բազմաթիվ պահեր ունեցանք, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Եթե «Մանչեսթեր Յունայթեդին» տարածություն ես տալիս, կարող ես լուրջ խնդիրներ ունենալ: Մրցակիցը 3 պահ ստեղծեց ու 3 գոլ խփեց»,- Արտետայի խոսքը փոխանցում է BBC-ն:

Չնայած այդ պարտությանը, լոնդոնյան ակումբը 6 խաղից վաստակած 15 միավորով պահպանում է առաջատարի դիրքը: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ