Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սակայի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի հունիսի 30-ին:
«Վստահ եմ, որ ակումբը և Սական ցանկանում են շարունակել համագործակցությունը։ Մնում է միայն ստորագրել փաստաթուղթը։
Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ կարգավորել այս իրավիճակը, որպեսզի խաղացողները մրցաշրջանի ընթացքում չշեղվեն, բայց դրա համար ժամանակ կպահանջվի»,- Արտետայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշրջանում Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 12 գոլի և 7 ասիստի հեղինակ:


