Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին` ժամը 17.00-ից մինչև 20:00, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում:
Հուղարկավորությունը կկայանա հաջորդ օրը՝ ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը:
Արթուր Աբրահամի հայրը ծանր հիվանդության հետևանքով 68 տարեկանում մահացել էր Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:


