Logo

Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը

23:42 / 23.04.2023Ըմբշամարտ
null

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (97 կգ) պատվին Հայաստանի օրհներգը հնչեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: 

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչում 31-ամյա հայ ըմբիշը 5-1 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Կիրիլ Միլովին ու կարիերայում 6-րդ անգամ լավագույնը դարձել Եվրոպայում:

Արթուր Ալեքսանյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որում 3-1 հաշվով հաղթել էր վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին: Քառորդ եզրափակիչում 31-ամյա ըմբիշը 7-4 հաշվով հաղթել էր հունգարացի Տամաս Լևային, իսկ կիսաեզրափակիչում 9-0 հաշվով պարտության էր մատնել չեխ Արթուր Օմարովին:

Հիշեցնենք, որ Զագրեբում կայացած ԵԱ-ի հունահռոմեական ոճում Հայաստանի ըմբիշներից Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր դարձել  Մալխաս Ամոյանը (77 կգ), իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա