Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում Օդեսայի «Չեռնոմորեցը» սեփական խաղադաշտում 2-5 հաշվով պարտվել է առաջատար «Դնեպր-1»-ին:
22-րդ րոպեին «Չեռնոմորեցի» կազմում հաշիվը հավասարեցրել է Արթուր Ավագիմյանը՝ դարպասը գրավելով տուգանային հարվածով: 4 րոպե անց հայ կիսապաշտպանը հեռացվել է խաղադաշտից վերջին հույսի խախտման համար:
«Չեռնոմորեցը» 19 միավորով 9-րդ տեղում է: «Դնեպր-1»-ը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 33 միավորով:


