Logo

Արթուր Ավագիմյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ուկրաինայի առաջնությունում

22:30 / 30.03.2024Ֆուտբոլ
null

Հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օդեսայի «Չեռնոմորեցի» կազմում:

«Պոլիսյայի» դեմ Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի արտագնա խաղում «Չեռնոմորեցն» Ավագիմյանի արդյունավետ և տպավորիչ խաղի շնորհիվ հաղթել է 4-1 հաշվով:

27-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել 11 րոպեի ընթացքում՝ մրցակցի դարպասը գրավելով 53, 61 և 64-րդ րոպեներին:

«Չեռնոմորեցը» 21 խաղից հետո 26 միավորով 8-րդն է, «Պոլիսյան»՝ 22 հանդիպումից հետո 33 միավորով 6-րդը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Պոլիսյա» - «Չեռնոմորեց»՝ 1-4

Բոգդան Կուշնիրենկո, 75 - Արթուր Ավագիմյան, 53, 61, 64, Օրես Կուզիկ, 90

Հեռացում՝ Բոգդան Կուշիրենկո, 78 («Պոլիսյա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ