Logo

Արթուր Ավագիմյանը կարող է վերադառնալ «Չեռնոմորեց»

18:04 / 23.12.2022• Հայկական ֆուտբոլ
null

Օդեսայի «Չերնոմորեցը» ծրագրում է ձեռք բերել ուկրաինական «Ալեքսանդրիայի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Footboom-ը:

Առաջիկայում «Չեռնոմորեցը» կարող է պաշտոնական առաջարկ անել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:

Արթուր Ավագիմյանն Օդեսայի թիմում խաղալու փորձ արդեն ունի։ «Չերնոմորեցում» նա ելույթ է ունեցել 2020 թվականի փետրվարի 3-ից մինչև 2022 թվականի հունվարի 10-ը, իսկ մինչև այդ կես մրցաշրջան անցկացրել է Երևանի «Ալաշկերտում»:

Ընթացիկ մրցաշրջանում Ավագիմյանն «Ալեքսանդրիայի» կազմում մասնակցել է 7 խաղի, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ