Հայ կիսապաշտպան Արթուր Ավագիմյանն ուկրաինական «Ալեքսանդրիայից» վարձավճարով տեղափոխվել է «Չեռնոմորեց», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ավագիմյանը 2020-2022 թվականներին խաղացել էր «Չեռնոմորեցում»:
Կիսապաշտպանը խաղացել է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտում» և Կիևի «Արսենալում»:
Ընթացիկ մրցաշրջանում Արթուր Ավագիմյանը 8 հանդիպման է մասնակցել «Ալեքսանդրիայի» կազմում, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:


