Օդեսայի «Չեռնոմորեցը» պաշտոնապես հայտարարել է Արթուր Ավագիմյանի վերադարձի մասին։
25-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ուկրաինական ակումբի հետ, որի կազմում խաղացել է նաև 2020 թվականի փետրվարիից մինչև 2022 թվականի հունվար։
Ավագիմյանի նախորդ ակումբն էր ուկրաինական «Ալեքսանդրիան», որին միացել էր 2022 թվականին։
Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում հայ ֆուտբոլիստը խաղացել է ուկրաինական ակումբներում ու Երևանի «Ալաշկերտում»: Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


