Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challenge Cup հեղինակավոր մրցաշարում դարձավ ոսկե մեդալակիր:
Ավետիսյանն օղակների վարժության եզրափակիչում վաստակեց 14,500 միավոր և գրավեց առաջին տեղը: Նույն վարժությունում հանդես եկավ նաև Արթուր Թովմասյանը, որը մեդալ չնվաճեց:
Ֆոտո՝ ՀՄՖ