Logo

Արթուր Դավթյան. «Առանց ռուսաստանցի մարմնամարզիկների ավելի հեշտ է դարձել բարձր տեղեր գրավելը»

18:55 / 07.12.2024Մարմնամարզություն
null

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը խոսել է այն մասին, թե ինչպես է ռուսաստանցի մարզիկների բացակայությունն ազդում միջազգային մրցաշարերի մակարդակի վրա։

«Ինչպես ցանկացած մարզիկ, ես կարծում եմ, որ սպորտը պետք է հեռու պահել քաղաքականությունից։ Ճիշտն ասած` առանց ռուսաստանցի մարմնամարզիկների ավելի հեշտ դարձավ մրցաշարերում բարձր տեղեր գրավելը, քանի որ Ռուսաստանի ներկայացուցիչները բոլոր վարժություններում մեդալների գլխավոր հավակնորդներից էին։ Բայց մենք ինքներս չենք կարողանա շտկել իրավիճակը և տղաներին վերադարձնել միջազգային մրցումներ։ Իհարկե, ամոթալի է, որ մարզիկները չեն կարողանում մրցել, մենք կարող ենք միայն սպասել, որ բոլոր ուժեղագույնները վերադառնան:

Ես վաղուց ելույթ չեմ ունեցել Մոսկվայում, որտեղ ապրում են իմ հարազատներից շատերը։ Այո, այս մրցաշրջանն ինձ համար շատ դժվար էր, ինձ անհանգստացնում են թևիս և ծնկիս ցավերը, բայց ես, այնուամենայնիվ, որոշեցի գալ այստեղ՝ մասնակցելու Վորոնինի գավաթի խաղարկությանը և տեսնելու մտերիմ մարդկանց»,- Դավթյանի խոսքը մեջբերում է ТАСС-ը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի մարմնամարզիկները 2022 թվականից չեն մասնակցում միջազգային խոշոր մրցաշարերը: Պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա