Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, սպորտային մարմնամարզության աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանի ընտանիքում համալրում է սպասվում։ 30-ամյա մարմնամարզիկի կինը՝ Անահիտը, սոցցանցերում հայտնել է, որ երեխայի է սպասում։ Նրանց երկրորդ զավակը նույնպես աղջիկ կլինի։
Արթուր Դավթյանի առաջնեկ Ալիսան ծնվել է 2019 թվականի ապրիլի 27-ին:
Այս օրերին Դավթյանը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում հավաքի է մասնակցում Թբիլիսիում։


