Logo

Արթուր Դավթյանը` աշխարհի բացարձակ գավաթակիր

15:56 / 28.04.2025Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում 32-ամյա Դավթյանը հենացատկի եզրափակիչում վաստակել է 14,700 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։

Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթել էր նաև առաջին, երրորդ և 5-րդ փուլերում։ Չորրորդ փուլում նա բրոնզե մեդալի էր արժանացել, իսկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած երկրորդ փուլին Հայաստանի թիմը չէր մասնակցել։

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել նաև 17-ամյա Համլետ Մանուկյանը։ Նա մրցաշարի վերջին երեք փուլերում ոսկե մեդալ է նվաճել նժույգ թափեր մրցաձևում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ