Logo

Արթուր Դավթյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

15:46 / 31.05.2025Մարմնամարզություն
null

Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձավ աշխարհամասի եռակի չեմպիոն։

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր ու աշխարհի չեմպիոն Դավթյանը հենացատկ վարժությունում վաստակել է 14,799 միավոր և արժանացել ոսկե մեդալի։ Երկրորդ տեղը 14,733 միավորով զբաղեցրել է Ջեյք Ջարմանը (Մեծ Բրիտանիա), եռյակը եզրափակել է Նազար Չեպուռնին (Ուկրաինա, 14,583)։

Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է նաև 2021 և 2023 թվականներին։

Եվրոպայի այս առաջնությունում նժույգ թափերում չեմպիոն է դարձել Համլետ Մանուկյանը։ Նույն վարժությունում արծաթե մեդալ է նվաճել Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանն օղակներում բրոնզե մեդալ է հաղթել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ