Logo

Արթուր Դավթյանը Թուրքիայում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

15:04 / 16.04.2023Մարմնամարզություն
null

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը մայրցամաքի չեմպիոն հռչակվեց Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում:

Հայ մարմնամարզիկը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր: Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին Բազելում՝ լավագույն արդյունքը գրանցելով նժույգ թափերում:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ նժույգ թափերում նվաճել էր բրոնզե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանը դարձել էր փոխչեմպիոն օղակների վարժությունում, իսկ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել էր 7-րդ տեղը: 

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էին նաև Գագիկ Խաչիկյանը և Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, որոնք չեն հաղթահարել բազմամարտի ու նժույգ թափերի որակավորման փուլը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա