Logo

Արթուր Գալոյան. «Լարվածություն չկա մրցաշրջանի մեկնարկից առաջ»

20:11 / 16.07.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Կալինինգրադի «Բալթիկայի» նորեկ Արթուր Գալոյանը հայտնել է, որ լարվածություն չի զգում մրցաշրջանի մեկնարկից առաջ:

«Ոչ մի լարվածություն չկա: Գլխավորն այն է, որ ամենայն լրջությամբ մոտենանք գալիք մրցաշրջանին: Հարկավոր է պահպանել սառնասրտություն ու խաղալ սրտով»,- 24-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Վլադիկավկազի «Ալանիայի» նախկին ֆուտբոլիստը 13 գոլային փոխանցմամբ դարձել էր Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի մրցաշրջանի գլխավոր ասիստենտ: Գալոյանը 30 խաղում խփել էր 8 գոլ:

«Բալթիկան» երկրորդ տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում ու գալիք մրցաշրջանում կխաղա ՌՊԼ-ում:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ