Logo

Արթուր Գալոյանը գոլային փոխանցմամբ է աչքի ընկել «Լոկոմոտիվ» - «Բալթիկա» խաղում

18:24 / 03.09.2023Ֆուտբոլ
null

Արթուր Գալոյանը գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի «Լոկոմոտիվ» - «Բալթիկա» խաղում, որն ավարտվել է մոսկովյան ակումբի՝ 3-2 հաշվով հաղթանակով:

24-ամյա կիսապաշտպանը եղել է Կալինինգրադը ներկայացնող թիմի մեկնարկային կազմում և անցկացրել է ամբողջական հանդիպում: Գալոյանը գոլային փոխանցմամբ աչքի է ընկել 65-րդ րոպեին:

«Բալթիկայի» պահեստայինների թվում է եղել 21-ամյա կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել:

Մոսկվայի «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որը փոխարինվել է 61-րդ րոպեին:

«Լոկոմոտիվը» 12 միավորով 5-րդ տեղում է, «Բալթիկան» 3 միավորով եզրափակում է աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ