Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 12-րդ տուրում Կոստրոմայի «Սպարտակը» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել Ուլյանովսկի «Վոլգայի» հետ։
Տանտերերին ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփած գոլով պարտությունից փրկել է Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արթուր Ղարիբյանը։
19-ամյա ֆուտբոլիստն այս տարվա հուլիսին է վարձավճարով միացել «Սպարտակին», 10 խաղում խփել է 3 գոլ։ Ղարիբյանի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Ռոդինային»։
«Սպարտակը» 27 միավորով ՖԱԼ-ի առաջատարն է, «Վոլգան» 12 միավորով 13-րդն է։
Ղարիբյանի գոլը`


