Logo

Արթուր Մելոն 7 տարի անց վերադարձավ հարազատ ակումբ

00:22 / 27.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն վարձավճարով հանդես կգա բրազիլական «Գրեմիոյում», հայտնում է թուրինյան գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը ստորագրել են վարձակալական պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։

29-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբ է տեղափոխվել 2020թ. սեպտեմբերին, 63 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։ Նախորդ տարիներին նա վարձավճարով խաղացել է նաև «Լիվերպուլում», «Ֆիորենտինայում» ու «Ժիրոնայում»։

Արթուրը «Գրեմիոյի» սան է, որի համակարգում եղել է 2010-2018թթ., ինչից հետո տեղափոխվել է «Բարսելոնա»։ Բրազիլացի ֆուտբոլիստը հարազատ ակումբում 70 խաղում գրանցել է 6 գոլ ու 4 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ