Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Մելոն 2023/24 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ֆիորենտինայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստի վարձավճարի համար թուրինյան ակումբը կստանա 2 միլիոն եվրո, ևս 2 միլիոն եվրո կարող է տրամադրվել որպես հավելավճար:
«Ֆիորենտինան» մրցաշրջանի ավարտից հետո կարող է 20 միլիոն եվրոյով ձեռք բերել Արթուրի տրանսֆերային իրավունքը և այդ գումարը վճարել երեք ֆինանսական տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանը բրազիլացին վարձավճարով անցկացրել էր անգլիական «Լիվերպուլում» և մասնակցել ընդամենը 1 հանդիպման:


