Logo

Արթուր Միրանյանի երրորդ գոլը Ռումինիայում

21:44 / 23.11.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը 6-րդ խաղն անցկացրեց ռումինական «Ունիվերսիտատիա Կլուժի» կազմում և խփեց երրորդ գոլը:

28-ամյա ֆուտբոլիստը «Գերմանշտադտի» դեմ դեմ Ռումինիայի Սուպերլիգայի 17-րդ տուրի արտագնա հանդիպման 70-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: «Ունիվերսիտատիան» պարտվեց 1-2 հաշվով:

«Ունիվերսիտատիան» 30 միավորով առաջատարն է, «Գերմանշտադտը»` 16 միավորով 15-րդը:

Ռումինիայի Սուպերլիգա, 17-րդ տուր

«Գերմանշտադտ» - «Ունիվերսիտատիա Կլուժ»` 2-1

Յանիս Ստոյիցա, 3 (11մ), 62 - Արթուր Միրանյան, 90+2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա