Logo

Արթուր Միրանյանն ու Ռումյան Հովսեփյանը տեղափոխվեցին «Նոա»

19:03 / 25.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոան» հայտարարել է կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի և հարձակվող Արթուր Միրանյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին:

Երկու ֆուտբոլիստներն ազատ գործակալի կարգավիճակում են տեղափոխվել հայկական ակումբ։

Ռումյան Հովսեփյանը նախկինում խաղացել էր Հայաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Մալթայի առաջնություններում: 31-ամյա ֆուտբոլիստը Երևանի «Փյունիկի» սան է, նախորդ մրցաշրջանն անցկացրել է Չարենցավանի «Վանում»։

27-ամյա Արթուր Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ17 և Մ19 թիմերը: Նա ելույթ է ունեցել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում»։ Նախորդ ակումբն «Ալաշկերտն» էր, որի կազմից հեռացել էր այս ամռանը։

Հարձակվողը Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ խաղացել է Ուկրաինայի Մ17, Մ18, Մ19 հավաքականներում: Արթուր Միրանյանը 3 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

 

Ֆոտո՝ «Նոայի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ