Կենտրոնական հարձակվող Արթուր Միրանյանը համալրել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Ալաշկերտի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ17 և Մ19 թիմերը: Նա ելույթ է ունեցել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում»՝ Հայաստանի առաջնությունում խփելով 25 գոլ:
Հարձակվողը Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ խաղացել է Ուկրաինայի Մ17, Մ18, Մ19 հավաքականներում:
Արթուր Միրանյանը 3 խաղ է անցկացրել Հայստանի ազգային հավաքականի կազմում:
««Ալաշկերտ» տեղափոխությունը նոր և պատասխանատու մարտահրավեր է ինձ համար: Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը և մարզչական շտաբին: Նպատակներս հստակ են. «Ալաշկերտում» արդյունավետ խաղ ցուցադրել և վերադառնալ ազգային հավաքական»,- պայմանագրի ստորագրումից հետո ասել է ֆուտբոլիստը:


