
տուր
01 Հունվար 1970 - 12:36
- 
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, որի պայմանագրի ժամկետը Երևանի «Փյունիկի» հետ լրացել է, և ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, կարող է մարզական կարիերան շարունակել Ուկրաինայի առաջնությունում։
Zarya.lg.ua-ի տեղեկություններով՝ 24-ամյա Միրանյանի ծառայություններով հետաքրքրված է Լուգանսկի «Զարյան»։ Հաղորդման համաձայն՝ թիմն արդեն կապ է հաստատել Միրանյանի հետ ու պայմանագրի առաջարկ կատարել։
Արթուր Միրանյանը Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք՝ «Զարյան» ուկրաինական առաջատար թիմերից է։ Ակումբը պայքարում է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար։ 26-րդ տուրից հետո թիմը 49 միավորով 4-րդ հորիզոնականում է և հավասար միավորներ ունի 3-րդ հորիզոնականն զբաղեցնող «Դեսնայի» հետ։
Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը նոր պայմանագիր է կնքել Լիմասոլի ԱԵԼ-ի հետ

